ABNews

Հայաստանի գյուղերի ավելի քան 30 տոկոսը զրկված է բնական գազից

Լուրեր | 2022/10/31 06:30

Հայաստանի գյուղերի ավելի քան 30 տոկոսը զրկված է բնական գազից
2021թ. բնական գազ են ստացել Հանրապետության քաղաքների 93.9%-ը, գյուղերի` 67.1%-ը: Ընդ որում, մինչև վերագործարկումը սկսելը բնական գազիֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի և Դաստակերտ քաղաքները: Այս տվյալներն է հրապարակել Վիճակագրական կոմիտեն: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 1997թ. սեպտեմբերից մինչև 2022թ. հունվարի 1-ը գազիֆիկացվել է 737 181 բնակարան և բնակելի տուն: Անցած տարվա ամփոփած տվյալների համաձայն, գազիֆիկացված բնակարնների ու տների 40 տոկոսից ավելին բաժին է ընկնում Երևանին, 9.6 տոկոսը՝ Կոտայքին, 9.1 տոկոսը` Լոռիին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը