Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
Լուրեր |
Կոնվերս Բանկը հպարտությամբ հայտնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ:
Այս նշանակալից իրադարձությունը հստակ արտացոլում է Կոնվերս Բանկի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական ոլորտի զարգացմանը:
Պարոն Հակոբյանը BACEE-ի խորհրդի աշխատանքին է միանում ֆինանսների կառավարման և ռազմավարական պլանավորման ոլորտներում հարուստ փորձառությամբ: Կոնվերս Բանկում կառավարման փորձառության, ինչպես նաև բանկային համակարգի ընդգրկուն գիտելիքի շնորհիվ նրա դերակատարումն նշանակալի կլինի BACEE-ի՝ տարածաշրջանում կայուն զարգացմանն աջակցելու գործում:
«Հպարտ ենք, որ Հրանտ Հակոբյանն է ներկայացնելու Կոնվերս Բանկը BACEE-ի խորհրդում։ Իր փորձառությամբ նա առանցքային դերակատարում կունենա BACEE-ի նպատակների իրականացման, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային համայնքում կապերի ամրապնդման հարցում»,- ասել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Պարոն Հակոբյանը իր հերթին նշել է. «Ուրախ եմ, որ միանում եմ BACEE-ի խորհրդին և իմ ներդրումն եմ ունենալու կազմակերպության շարունակական հաջողության հարցում: Ես հատկապես ձգտելու եմ ռազմավարական զարգացման հարցում իմ փորձառությունն օգտագործել ներկա բարդ մակրոտնտեսական միջավայրում կողմնորոշման, թղթակցային բանկային հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում կազմակերպության հեղինակության աճի խթանման համար»:
BACEE-ն շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որի նպատակն է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական ոլորտի կայունության և շարունակական զարգացման ապահովումը: Այն աջակցում է տարածաշրջանային բանկերին ֆինանսական գիտելիքների, նորարարական լուծումների ներդրմանը:
Կոնվերս Բանկը Հայաստանի արագ զարգացող ունիվերսալ բանկերից է, որն առաջարկում է լայնածավալ ֆինանսական պրոդուկտներ, ծառայություններ է առաջարկում թե անհատներին, թե բիզնեսին: Բանկի լայն ցանցը ներառում է 33 մասնաճյուղ, մոբայլ և առցանց բանկային հարթակներ, որոնք գործարկվել են հաճախորդների աճող թվային պահանջներն առավելագույնս բավարարելու նպատակով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37 -
Ռուբիոն մեկնում է Վատիկան՝ «հանգցնելու» Թրամփի և Լևոն XIV-ի միջև բռնկված կրակը
2026/05/07/ 16:30 -
100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
2026/05/07/ 16:22 -
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U