Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. պոպուլիստական քայլ, թե՞ տնտեսական անհրաժեշտություն
Լուրեր |
2024թ․ դեկտեմբերի 12-ին Կառավարությունը որոշում ընդունեց անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների մի մասի վարկերի ներման վերաբերյալ։ Սա առաջին հայացքից դրական միջոցառում է, սակայն խնդիրն ավելի խորքային է, քանի որ սպառողական վարկերի ծավալը 2018 թվականից սկսած եռապատկվել է, և այդ վարկերի 68 տոկոսը անհուսալի է։
Հայաստանը ներկայումս բախվել է եկամուտների հավաքագրման լուրջ խնդրի։ Թերի հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հավաքագրված հարկերը 8 տոկոսով պակաս են, քան պլանավորված ցուցանիշը։ Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հավաքագրված հարկերը երեք եռամսյակ շարունակ նշաձողից պակաս են 8 տոկոսով։ Այս պայմաններում նման քաղաքականությունը լրացուցիչ բեռ է առաջացնում բյուջեի վրա։
Կառավարության առաջարկը
Կառավարությունն առաջարկում է մինչև 1 միլիոն դրամ անհուսալի վարկ ունեցող շուրջ 220 հազար քաղաքացիների դուրս գալ ստվերային տնտեսությունից և գրանցվել որպես օրինական աշխատող: Փոխարենը նրանք կստանան երկու տեսակի աջակցություն՝- Վարկի մարում եկամտահարկից (20%)
- Աշխատավարձից լրացուցիչ 20%-ի գանձում վարկի մարման համար
- Բանկերի կողմից տույժերի և տուգանքների մինչև 80% զիջում
Բանկային համակարգի շահերը
Այս որոշումից առաջին հերթին շահում է բանկային համակարգը: 2025թ․ հունվարից Երևանում հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ կառուցապատողների և, որպես հետևանք, բանկային համակարգի վրա, քանի որ 2022թ․ բանկային համակարգ մուտք գործած գումարները հիմնականում ներդրվել են շինարարության ոլորտում։Վարկային բեռի դինամիկան
2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023թ․ ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Հայաստանի աշխատունակ տարիքում գտնվող բնակչության թիվը կազմում է 2.2 մլն մարդ։ Այսինքն՝ աշխատունակ բնակչության 15.5 տոկոսն այս պահին ունի անհուսալի վարկ, որը չի կարող սպասարկել, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։ 2023 թվականի ապրիլին սպառողական վարկերի ծավալը կազմում էր 929 մլրդ դրամ, որից 525-ը, այսինքն՝ 40 տոկոսը, համարվում էր անհուսալի։ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ սպառողական վարկերի արդեն 68.4 տոկոսն էր համարվում անհուսալի։ Վերջին տվյալներով սպառողական վարկերը կազմում են 1.312 տրիլիոն դրամ, որից 68.4 տոկոսը համարվում է անհուսալի։ Հարկ է նշել, որ բանկային համակարգի բոլոր վարկերի 12.5 տոկոսը անհուսալի է, և այս ցուցանիշը նույնպես աճման միտում ունի։ Սա վկայում է ինչպես սոցիալական առանցքային խնդիրների մասին, երբ բնակչության զգալի հատվածը չի կարող հոգալ իր ամենօրյա կարիքները, այնպես էլ բանկային համակարգում աճող ռիսկայնության մասին։Վարկավորման միտումները 2018-2024թթ․
2018թ․ սկսած հիպոթեքային և սպառողական վարկերը գրանցել են կտրուկ աճ՝ գրեթե եռապատկվելով։ ՀՀ դրամով տրամադրված հիպոթեքային վարկերը 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ գերազանցել են 1.2 տրիլիոն դրամը։ 2023 թվականի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 951 մլրդ դրամ։ Փաստացի, հիպոթեքային վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն կազմում է 12 տոկոս և ունի հստակ աճի միտում՝ համեմատած 2018 թվականի հետ, երբ այս ցուցանիշը կազմում էր 2.5 տոկոս։ Ինչպես երևում է գծապատկերում, սպառողական վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես աճի միտում ունի։Սոցիալ-տնտեսական հետևանքները
Ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծություններում, այս պահին Հայաստանի իրական տնտեսությունը բարվոք վիճակում չէ, ինչի մասին վկայում են և՛ հարկերի թերհավաքագրումը, և՛ դեպի ԵԱՏՄ ու ԵՄ արտահանման համապատասխանաբար 17 և 25 տոկոսով կրճատումը։ Անհուսալի վարկառուների վարկային բեռի սպասարկման գումարները պետք է որևէ աղբյուրից գոյանան, որպեսզի նաև սպասարկեն բանկային համակարգը 2025 թվականի անորոշ պայմաններում։ Դրանց մեծ մասը գալու է գործատուներից՝ հավելյալ հարկային բեռի տեսքով։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ իրական տնտեսությունն այս պահին բարվոք վիճակում չէ։ Բացի այդ, կասկածելի է 220 հազար անհուսալի վարկառուների մասնակցությունը ծրագրին, քանի որ նրանք հիմնականում ցածր եկամուտ ունեցող կամ գործազուրկ անձինք են:Համակարգային խնդիրներ և հեռանկարներ
Խնդիրը խորքային է. լավ օրից չէ, որ մարդիկ դարձել են անհուսալի վարկառու։ Վերջին 6 տարում սպառողական վարկերն աճել են 3 անգամ և այս պահին ընդհանուր վարկերի 25.7 տոկոսն են կազմում։ Մենք այս պահին խոսում ենք 220 հազար անհուսալի վարկառուի մասին, որոնց վարկը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի սոցիալական քաղաքականությունը խնդիրներ ունի։***
Առաջարկված վարկերի ներման ծրագիրը չի կարող հանդիսանալ համակարգային խնդիրների լիարժեք լուծում։ Այն ավելի շուտ ժամանակավոր միջոց է՝ միտված սոցիալական լարվածության մեղմմանը։ Փոխարենը անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝- Սոցիալական քաղաքականության արմատական վերանայում
- Աշխատավարձերի բարձրացման և զբաղվածության ընդլայնման ծրագրերի մշակում
- Ֆինանսական գրագիտության բարձրացման համալիր միջոցառումներ
- Սպառողական վարկավորման ոլորտի կարգավորման նոր մեխանիզմների ներդրում
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/02 22:00
Դեկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/02 20:20
Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
2025/12/02/ 22:00 -
Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
2025/12/02/ 20:20 -
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
2025/12/02/ 18:47 -
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
2025/12/02/ 17:42 -
Հայկական կրիպտոհամայնքում արագորեն տարածվում են չարտոնավորված արհեստական բանականությամբ բոտերը
2025/12/02/ 16:16 -
ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել. Կայա Կալաս
2025/12/02/ 16:11 -
Չինաստանը հարկեր կսահմանի հակաբեղմնավորիչների համար
2025/12/02/ 16:07 -
OpenAI-ը պատրաստվում է ChatGPT-ում գովազդ ցուցադրել
2025/12/02/ 15:58 -
Սթիվ Ջոբսի հաջողության 7 կանոնները, որոնք դեռ այսօր էլ գործում են
2025/12/02/ 15:47 -
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
2025/12/02/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․