Ադրբեջանի պետական կառավարման և տնտեսական համակարգերի ամփոփ համապատկերը. հետազոտություն
Լուրեր |
Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Ադրբեջանի պետական կառավարման և տնտեսական համակարգերի ամփոփ համապատկերը», որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
Հետազոտության հեղինակներն են Դավիթ Հախվերդյանը (հետազոտական խմբի ղեկավար), Արաքսյա Բարսեղյանը, Համազասպ Գալստյանը, Վարդան Աթոյանը, Վահրամ Հովյանը, Գայանե Հարությունյանը, Անի Խաչատրյանը, Հայկ Բեջանյանը, Նարեկ Կարապետյանը, Էդգար Աղաբեկյանը, Շուշան Մովսիսյանը, Գագիկ Բադադյանը, Սամվել Ավետիսյանը, Աննա Փախլյանը, Գայանե Թովմասյանը, Նարինե Պետրոսյանը, Վահե Բուլանիկյանը, Գագիկ Հակոբյանը, Ռուզաննա Թադևոսյանը (հետազոտական խմբի անդամներ):
Սույն հետազոտությունը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի թիմային մեկամյա աշխատանքի արդյունքն է, որը, ըստ էության, կարելի է համարել խնդրահարույց սահմանակից երկրի վերաբերյալ ընդգրկուն դիտանկյունով ուսումնասիրման առաջին փորձերից մեկը մեր հանրապետության տնտեսագիտական հանրության շրջանում։
Հետազոտությունում հիմնականում շեշտադրելով Ադրբեջանի մակրոտնտեսական իրավիճակի, տնտեսության հիմնական ոլորտների, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի, արտաքին տնտեսական քաղաքականության գործունեության վերլուծությունները՝ այդուհանդերձ, հարևան երկրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անդրադարձ է կատարվել նաև դրա՝ որպես պետական միավորի ձևավորման, պետական կառավարման մեխանիզմի և վարչատարածքային բաժանումների, վարվող արտաքին քաղաքականության, դրանում թուրքական գործոնի կշռի, ինչպես նաև անվտանգային համակարգի խնդիրներին։ Հետազոտության վերջնահատվածում, որպես երկրի տնտեսական զարգացումը պայմանավորող հիմնական գործոններ, ուսումնասիրվել են Ադրբեջանի հիմնական ռեսուրսներն ու ենթակառուցվածքները։
Հաշվի առնելով հետազոտության թեման` ակնկալվում է, որ այն կդառնա տարածաշրջանային և հատկապես սահմանակից երկրների ներկայիս իրական տեսապատկերն ունենալու առողջ քննարկումների ու աշխատությունների հավակնոտ մեկնակետ։
Սույն աշխատանքը կարող է օգտակար լինել ՀՀ պետական կառավարման մարմիններին, բուհերի ուսանողներին ու դասախոսներին, տնտեսագետներին, քաղաքագետներին, ադրբեջանագետներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, հետազոտողներին, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսական համակարգով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․