ABNews
Առաջինը Հայաստանում. աղբավայր, որը կարժենա 11 մլն եվրո
Լուրեր | 2022/09/23 07:10

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան 25 հեկտար տարածքով սանիտարական աղբավայր, որը կարժենա 11 մլն եվրո։ Հայաստանում առաջին այդ աղբավայրը սպասարկելու է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը։ Պիլոտային ծրագրի ավարտին փորձը կկիրառվի նաև այլ մարզերում, որը հնարավորություն կտա հանրապետությունում փակել տասնյակ աղբավայեր,նաև էականորեն կնվազեն աղբավայրերում պարբերաբար բռնկվող հրդեհները, որոնք հասցնում են բնապահպանական, և տնտեսական լուրջ վնասներ։ Ըստ ԱԻՆ տվյալների՝ միայն վերջին երեք տարվա ընթացքում Հայաաստանի աղբավայրերում բռնկված հրդեհների թիվը հասնում է 200-ի: Ըստ կառուցապատողների՝ տարածքը որպես աղբավայր կծառայի 25 տարի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
