ABNews
Bloomberg. Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել գազի դիմաց վճարումները
Լուրեր | 2022/10/04 09:11

Թուրքական Botas պետական նավթագազային ընկերությունը Ռուսաստանին խնդրել է հետաձգել գազի դիմաց վճարումների մի մասը՝ էներգակիրների գների բարձրացումից տնտեսական վնասը մեղմելու համար։ Այս մասին հայտնել են Bloomberg-ի իրազեկ աղբյուրները։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ երկիրը փորձում է հետաձգել վճարումները մինչեւ 2024 թվականը։ Դեռեւս պարզ չէ՝ արդյոք այս հարցի շուրջ բանակցությունները կհանգեցնեն երկրների միջեւ վերջնական համաձայնության: Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի ուժեղ կախվածությունը ՌԴ էներգակիրների ներմուծումից ճնշում է գործադրում լիրայի փոխարժեքի եւ երկրի բյուջեի վրա։ Թուրքական լիրան դոլարի նկատմամբ այս տարի արժեզրկվել է ավելի քան 28%-ով, իսկ օգոստոսին առեւտրի դեֆիցիտն ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչեւ $11,2 միլիարդ, գրում է գործակալությունը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
