ABNews

Մեկ տարով կերկարաձգվի տնտեսվարողի օժանդակության ժամկետը

Լուրեր | 2022/09/23 07:09

Մեկ տարով կերկարաձգվի տնտեսվարողի օժանդակության ժամկետը
Առաջարկվում է մեկ տարով, մինչեվ 2023 թ. դեկտեմբերի 30-ը, երկարաձգել տնտեսվարողներին 100 հազար լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Կառավարությունը ընդունել է որոշումը: Այն հնարավորություն կտա ապահովելու մոտ 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում և պլանավորելու հետագա գործունեությունը, այդ թվում՝ խաղողի մթերման ծավալը։ Ընթացիկ տարում այդ նպատակով պետական բյուջեով հաստատված ֆինանսական միջոցների մնացորդը կազմում է 338,35 մլն դրամ, որը կտրամադրվի մինչև 2022 թ. դեկտեմբերի 30–ը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը