IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը
Լուրեր |
Օգոստոսի 7-ին IDBank-ի և Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։
Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ողջ հասույթը՝ 4․046․161 դրամ, ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների հետ և արժեքավոր կապեր ստեղծել։
«Հորիզոն» ճամբարը կրթական նախաձեռնություն է, իսկ կրթությունը Իդրամի և IDBank-ի համար առաջնային է և մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունների հիմքում է։ Ճամբարի այս փուլում 100-ից ավելի երեխա ստացավ առաջնորդական ու շատ այլ հմտությունների կրթություն, որն իրենց հետագա կյանքի համար շատ հարկավոր է լինելու», - նշում է IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Մի դրամի ուժի» գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մարդիկ իրենց մի փոքր լուման ներդնելով՝ մեծ բարիք են ստեղծում։ Նմանօրինակ ֆինանսավորումներն ու տարբեր ծրագրերին աջակցությունները հիմք են ստեղծում մնացած ընկերությունների համար ևս միանալ այսպիսի նախաձեռնություններին, իսկ դա ամենակարևորն է», - ընդգծում է «Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը։
Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաև Իդրամ Ջունիորը՝ ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաև նվերներ։ Ընկերությունների աշխատակիցները նաև ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում անցկացրին ճամբարականների հետ։
https://www.youtube.com/watch?v=dJ0Dz_ojf5g
Հանդիպման ավարտին թվով տասը ամենաակտիվ ճամբարականներ IDBank-ի և Իդրամի կողմից նվեր ստացան 60, 40 և 30 հազար դրամ արժողությամբ Բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ ավելի քան 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն։
Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․