Հայաստանի ոչ ռեզիդենտների ներդրումների պորտֆելը կազմում է մոտ 150մլրդ դրամ․ Ֆիննախ
Լուրեր |
Հայաստանի ոչ ռեզիդենտների ներդրումների պորտֆելը կազմում է մոտ 150մլրդ դրամ, հայտարարեց ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը։«Կցանկանայի առանձնացնել ոչ ռեզիդենտ ներդրողներին, ակտիվ ներդրողներին։ Այս պահին նրանց պորտֆելն արդեն կազմում է հիմնական պորտֆելի (ներքին պետական պարտքի) մոտ 7%–ը կամ մոտ 150մլրդ դրամ», – ասաց Խանվելյանը։
Նա նշեց, որ նման միտումը լավացնում է ներդրողների կառուցվածքը։ Միաժամանակ պաշտոնյան տեղեկացրեց, որ ամսվա ընթացքում նախատեսվում է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային հարթակի նոր տարբերակի գործարկում։
«Դա թույլ կտա Հայաստանի ռեզիդենտներին պարտատոմսեր ձեռք բերել առցանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հնարավորություն կտա գնել հայկական պետական պարտքային պարտատոմսեր ուղիղ տրամադրողից», – ասաց Խանվելյանը։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության համաձայն, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11,845,302 մլն դոլար՝ նախորդ տարվա 10,637,664 մլն դոլարի դիմաց։ Ընդհանուր պարտքի կառուցվածքում արտաքին պարտքին բաժին է ընկնում 6501,380 մլն դոլարը, իսկ ներքին պարտքը հասել է 5,343,922 մլն դոլարի ($1 – 404,14 դրամ)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․