Ինչպես է Թրամփի վրա հարձակումը ազդել ֆինանսական շուկաների վրա
Լուրեր |
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իրականացված սպանության փորձը ազդեցություն է ունեցել ֆինանսական շուկաների վրա, սակայն վերլուծաբանների կարծիքով, շուկաները նորից կկայունանան առաջիկայում, երբ հաստատվի, որ Թրամփը առողջ է և շարունակում է իր պայքարը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
Բիթքոյնը բարձրանում է
Համաշխարհային խոշորագույն կրիպտոարժույթը՝ բիթքոյնը, բարձրացել է, անցնելով $60,000-ի նշագիծը։ ԱՄԷ-ի ժամանակով կիրակի առավոտյան ժամը 10:12-ին, բիթքոյնը աճել է 3.84%-ով՝ հասնելով $60,249.42, իսկ էթերումը՝ 2.09%-ով՝ հասնելով $3,198.18։ Դոնալդ Թրամփը վերջերս դիրքավորվել է որպես կրիպտոարժույթների չեմպիոն և հայտարարություններ արել բիթքոյնի օգտին։ Նույնիսկ իր սոցիալական հարթակներում հայտարարել է, որ ցանկանում է, որ բիթքոյնը արտադրվի ԱՄՆ-ում։Ոսկի և դոլար
Ոսկին և ԱՄՆ դոլարը, որպես ապահով տեղեր, նույնպես սպասվում է, որ կշահեն այս իրավիճակից։ Ոսկու գինը, որը շաբաթ օրը փակվել էր $2,411.43 մեկ ունցիայի համար, ակնկալվում է, որ կավելանա և դեռ կհասնի նոր բարձունքների այս տարի։ Վերջերս, Ամերիկյան բանկը հայտարարություն է արել, որ ոսկու գինը կարող է հասնել $3,000-ի հաջորդ 12-18 ամիսների ընթացքում՝ մեծ պահանջարկի պատճառով։Ֆինանսական շուկաներ
Ֆինանսական շուկաները նույնպես ակնկալվում է, որ կազդվեն այս դեպքից։ Մասնավորապես կարող են շահել այն ընկերությունները, որոնք որոնք կարող են օգտվել Թրամփի ավելացող քաղաքական միավորներից ՝ ներառյալ ենթակառուցվածքային և պաշտպանության ոլորտների ընկերությունները։ Փոքր կապիտալով ընկերությունները, որոնք պատմականորեն լավ են գործում հանրապետականների կառավարման ժամանակ, նույնպես կարող են օգտվել։Էներգետիկա և տեխնոլոգիաներ
Անվստահությունը կարող է ազդեցություն ունենալ անգամ մաքուր էներգիայի հատվածի վրա։ Էներգետիկ ոլորտի ներդրումները կարող են նվազել, քանի որ Թրամփը մտադիր է վերանայել որոշ կանոնակարգեր, որոնք նպաստավոր են եղել կանաչ էներգիայի և էլեկտրամոբիլների ընկերությունների համար։***
Ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի նկատմամբ իրականացված սպանության փորձը անմիջապես ազդեցություն է ունեցել շուկաների վրա։ Սակայն վերլուծաբանների կարծիքով, կտրուկ տատանումները թեթև կլինեն։ Ավելի երկարաժամկետ ազդեցություն շուկայի վրա կունենա այն փաստը, որ չի բացառվում, այս միջադեպը ավելացրեց Թրամփի կողմնակիցներին, կամ գոնե նրանց ավելի միավորեց։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․