Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
Լուրեր |
44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից վերադարձել էր Հայաստան...
Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշեցին իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։ Դասընթացները իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. ձեռք են բերվել հատուկ տպիչներ՝ եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման նպատակով։
««Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը բացի աերոինժեներությունից իրականացնում է նաև եռաչափ մոդելավորման դասընթաց և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները պրակտիկ օգտագործել հենց տեղում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Հիմնադրամում կրթությունն անվճար է, մեր շահառուները բոլոր նրանք են, ովքեր երազում են մասնագիտանալ աերոտիեզերական մեքենաշինության ոլորտում: Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2021թ.- ի հոկտեմբերին. այդ ժամանակ դասընթացները պատերազմից վերադարձած երիտասարդների և պատերազմում զոհված մեր տղաների ընտանիքների անդամների համար էին։ Դիմեցինք «Ստեփան Գիշյան» հիմնադրամին և շահեցինք այս դրամաշնորհը, որի միջոցով գնել ենք չորս եռաչափ տպիչներ»,- նշել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, փոխտնօրեն Սաթիկ Նայիրյանը։
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը արագացված դասընթացների միջոցով պատրաստում է մասնագետներ, ովքեր կարող են լուծել աերոտիեզերական բնագավառի խնդիրները և Հայաստանը դարձնել տիեզերական արդյունաբերության առաջատար: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
https://youtu.be/zk3Ju8sSEJ4 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․