ABNews
Առուվաճառք. Օտարերկրացիներն այս տարի ՀՀ-ում ձեռք են բերել 1418 գույք
Լուրեր | 2022/11/16 06:00

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 150 հազար գործարք, ինչը նախորդ տարվա 9 ամսվա համեմատ 4.7 տոկոսով ավելի է: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ այս 150 հազար գործարքներից մոտ 40 հազարը եղել են առուվաճառք: Բնակարանների առնչությամբ գործարքներն աճել են 11.3 տոկոսով:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Երևանում անշարժ գույքի 1 քմ-ի միջին գինը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձրացել է 13.7, մարզերում՝ 19.8 տոկոսով: Սա հիմնականում պայմանավորված է արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից մարդկանց ներհոսքով: Օտարերկրացիները ձեռք են բերել 1418 գույք, ինչը 31.1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին: Նրանց մեծ մասը Ռուսաստանից է, սակայն կան նաեւ այլ երկրի քաղաքացիներ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
