ABNews

Ռուսաստանը քառապատկել է իր բիզնես ներկայությունը Թուրքիայում

Լուրեր | 2022/10/17 06:43

Ռուսաստանը քառապատկել է իր բիզնես ներկայությունը Թուրքիայում
Ռուսաստանն Իրանից հետո երկրորդ տեղում է Թուրքիայում ստեղծված օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվով. հունվարից մինչեւ օգոստոսը ներառյալ ռուսաստանցիները Թուրքիայում հիմնել են 729 ընկերություն: Ընդհանուր առմամբ, ութ ամսում Թուրքիայում ստեղծվել է 86,5 հազար ընկերություն, որոնցից 14 090-ը? օտարերկրյա մասնակցությամբ: Հիմնված արտասահմանյան ընկերությունների թվով առաջատարն Իրանն է? 874 ընկերություն: Ռուսաստանը 2021 թվականի համեմատությամբ ավելի քան քառապատկել է իր բիզնես ներկայությունը Թուրքիայում, ընդ որում ռուսաստանյան ընկերությունների գրանցման աճ է արձանագրվել ապրիլից: Ընկերությունների մեծ մասը՝ 410-ը, զբաղվում է առևտրով, դրանց հաջորդում են ՏՏ ոլորտի կառույցները, երրորդ տեղում արտադրությամբ զբաղվող ընկերություններն են:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը