ԱրարատԲանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր
Լուրեր |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և Սինգապուրի Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը (GFTN) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միտված Բանկի թվային հնարավորությունների և ֆինտեխ ենթակառուցվածքների զարգացմանը։
Համագործակցության նպատակն է ԱրարատԲանկը դարձնել թվային առաջադեմ ֆինանսական հաստատություն՝ շեշտադրելով ֆինտեխ նորարարությունը, թափանցիկության բարձրացումը և տեղական ու անդրսահմանային կապերի ընդլայնումը։ Գործընկերությունը նաև կարևորում է ԲՍԿ չափանիշներին համահունչ պատասխանատու վարկավորման գործելակերպը՝ նպաստելով զրոյական արտանետումների համաշխարհային անցմանը։
Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից հիմնադրված Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը Բանկին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ և իր ցանցին հասանելիություն՝ վերջինիս աջակցելով թվային վերափոխման ճանապարհին։
Համագործակցության մեկնարկի շրջանակներում ԱրարատԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին՝ «Թվային ներառականության ապագան զարգացող երկրներում. ներդրումային հնարավորություններ» կլոր սեղան քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից։
ԱրարատԲանկի պատվիրակությունը՝ կազմված Բանկի Խորհրդի, Վարչության անդամներից և առանցքային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նոյեմբերի 4-5-ը Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին և նոյեմբերի 6-8-ը անցկացված Ֆինտեխ ֆեստիվալին։
Հրավերով ֆորումը համախմբել է 2,300-ից ավելի քաղաքականություն մշակողների, կարգավորողների, ներդրողների և ոլորտի առաջատարների՝ 40 կլոր սեղան քննարկումների շրջանակներում, իսկ Ֆինտեխ ֆեստիվալին մասնակցել է 134 երկրից և տարածաշրջանից 65,000 ներկայացուցիչ։ Ֆորումի ընթացքում քննարկվել են ֆինանսական ենթակառուցվածքների ապագայի և զրոյական արտանետումների համաշխարհային նպատակներին հասնելու ուղիները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․