ԿԲ նախագահը գնաճի մասին
Լուրեր |
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«2023 թվականի ընթացքում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն` պայմանավորված ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաեւ համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսեւորված արտաքին պահանջարկի էական ավելացմամբ: Դրան շարունակել է նպաստել միջազգային այցելուների, այդ թվում` զբոսաշրջիկների եւ ֆինանսական զգալի ներհոսքերը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նշված գործոնների ազդեցությամբ ՀՀ արժութային շուկայում արձանագրվել է դրամի ոչ էական, բայց որոշակի արժեւորում: Նշվել է, որ դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ ՏՏ եւ մշակվող արդյունաբերության ճյուղերում, ինչն արտահայտվել է այդ ոլորտներում արտադրական ներուժի եւ արտահանման ավելացման միտումներով:
Մարտին Գալստյանի խոսքով տարվա երկրորդ կեսին դիտվել է արտաքին պահանջարկի թուլացում` կապված զբոսաշրջության աճի տեմպի դանդաղման հետ: Դրան զուգահեռ զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը` պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին մեծամասամբ նպաստել են նախկինում կուտակված խնայողությունների ծախսումն ու եկամուտների շարունակական ավելացումը:
«2023 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը նվազել է 8,9 տոկոսային կետով եւ տարեվերջին ձեւավորվել բացասական տիրույթում` կազմելով -0,6 տոկոս»,- ընդգծել է Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ դրամավարկային քաղաքականության 2024 թվականի առաջին եռամսյակի զեկույցը եւ Կենտրոնական բանկի 2023 թվականի վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ 2024 թվականից ԿԲ-ն ներդրել է դրամավարկային քաղաքականության մշակման, իրականացման եւ հաղորդակցման նոր համակարգ, որը հիմնված է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքի վրա: Նշվել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: «2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:
Մարտին Գալստյանն անդրադարձել է նաեւ այս տարվա սկզբին ձեւավորված գնաճային միջավայրին եւ դրան համապատասխան ԿԲ վարած քաղաքականությանը:
Ըստ զեկուցողի` դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն` 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում` տարեվերջին այն կկազմի 1,3-1,5 տոկոս:
Մարտին Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են արտարժութային փոխարժեքի տատանումներին, վարկային պատմությունների համաներմանը եւ տոկոսադրույքների փոփոխմանը, կրիպտոակտիվների կարգավորման վերաբերյալ ԿԲ վարած քաղաքականությանը եւ այլն:
ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 13-ի նիստում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․