Ոսկու տենդի շարունակություն. Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է
Լուրեր |
Վերջի երկուս ու կես տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի:
Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և 2,3 անգամ։ Առկա են նաև զգալի կառուցվածքային փոփոխություններ առևտրաշրջանառության մեջ։ Թանկարժեք քարերն ու մետաղները (ԱՏԳ ԱԱ 71)՝ հիմնականում ոսկու արտահանումը, դարձել են արտահանման գերակշռող ճյուղ՝ 2023 թվականի ընդհանուր արտահանման մոտ 1/3-ը կազմել է թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը։
Ոսկու վերաարտահնման սրընթաց աճը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից և դեռ շարունակվում է։ 2023 թվականին վերաարտահանման մեջ 2/3 մասը զբաղեցնում է այս ապրանքատեսակի վերաարտահանումը։ Հայաստանի արտահանումը 2024 թվականի մարտ ամսին հարաբերած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ արդեն կազմել է 11.2 մլրդ դոլար, որից միայն 54.7 տոկոսը կամ 6.1 մլրդ դոլարը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումն է:
Նշենք, որ 2023 թվականի մարտ ամիսը հարաբերած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանի արտահանումը կազմում էր 6.3 մլրդ դոլար, որից 1.3 մլրդ դոլարն էր կամ 20.2% թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը: 6.1 մլրդ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և մետաղները հիմնականում վերաարտահանվել են Ռուսատանից դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Հոնկոնգ։ Մեր կողմից գնահատված վերաարտահանումը 2024 թվականի մարտին 12-ամսյա կտրվածքով կազմում է 11.2 մլրդ դոլարից մոտ 65%: Վերաարտահանման մեթոդաբանությունը ներկայացված է այս հղումով:
Հայաստանի արտահանումը 2024 թվականի մարտ ամսին հարաբերած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ արդեն կազմել է 11.2 մլրդ դոլար, որից միայն 54.7 տոկոսը կամ 6.1 մլրդ դոլարը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումն է: Նշենք, որ 2023 թվականի մարտ ամիսը հարաբերած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանի արտահանումը կազմում էր 6.3 մլրդ դոլար, որից 1.3 մլրդ դոլարն էր կամ 20.2% թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը:
6.1 մլրդ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և մետաղները հիմնականում վերաարտահանվել են Ռուսատանից դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Հոնկոնգ։ Մեր կողմից գնահատված վերաարտահանումը 2024 թվականի մարտին 12-ամսյա կտրվածքով կազմում է 11.2 մլրդ դոլարից մոտ 65%: Վերաարտահանման մեթոդաբանությունը ներկայացված է այս հղումով:
Միայն 2024 թվականի առաջի եռամսյակի կտրվածքով ՀՀ արտահանումը կազմել է 4.4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 4.7 մլրդ դոլար: Համեմատության համար 2023 թվականի առաջին եռամսյակում արտահանումը կազմել էր 1.6 մլրդ դոլար (2.72 անգամ աճ), իսկ ներմուծումը 2.7 մլրդ դոլար (1.76 անգամ աճ): 2021թ. Հայաստանի ամբողջական արտահանումը կազմում էր 3.0 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 5.4: Այդ ժամանակահատվածում ներմուծումը 1.62 անգամ ավելի մեծ էր արտահանումից, իսկ 2024 թվականի առաջին երեք ամիսների կտրվածքով այդ հարաբերությունը կազմում է 1.07:
Այսինքն 2024 թվականի առաջին 3 ամիսների կտրվածքով ներմուծումը ընդամենը 7 տոկոսով է գերազանցում արտահանումը, որը առաջին հայացքից մեծ առաջընթաց է պատմականորեն Հայաստանի բացասական ապրանքային հաշվեկշռի հավասարակշռման տեսանկյունից, սակայն կառուցվածքային փոփոխությունները այլ բանի մասին են խոսում: Եթե 2024 թվականի հաջորդ եռամսյակներում արտահանումը և ներմուծումը նույն ցուցանիշներն են ցուցաբերելու, ապա տարվա վերջին արտահանումը կազմելու է մոտ 18 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 19 մլրդ դոլար, այսինքն համապատասխանաբար մոտ 2 և 1.6 անգամ աճ մեկ տարվա ընթացքում:
2024 թվականի առաջին եռամսյակում արտահանման արդեն 74.6 տոկոսը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներն են եղել` կազմելով 3.3 մլրդ դոլար: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների մեծ մասը` 76 տոկոսը, ոսկու վերաարտահանումն է` 2.5 մլրդ դոլար կամ 37.5 տոննա: Մեկ տոննայի արտահանման արժեքը կազմել է 66.9 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ըստ պաշտոնական վիճակագրության ներմուծվել է 56.2 տոննա ոսկի ընդհանուր 2.2 մլրդ դոլար արժողությամբ:
Մեկ տոննայի ներմուծման արժեքը կազմել է 39.6 մլրդ դոլար: Միջազգային շուկայում ոսկու մեկ տոննայի միջին գինը այս ժամանակահատվածում եղել է 73.1 մլն դոլար: Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ ըստ արտահանման խոշորացված ապրանքային խմբերի (գծապատկեր 4) աճ են արձանագրել հիմնականում` թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%) ինչպես նաև հանքաքարը և խտանյութը ունեցել է վերականգնողական աճ (18.5%):
Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է` մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%:
Ընդհանուր առաքմամբ առկա է արտահանման և տնտեսական ակտիվության աճ, սակայն սա իրականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման զգալի աճով: Առանց այս ցուցանիշի աճի նշված տնտեսական ցուցանիշները անկում են գրանցում:
Ընդհանուր առմամբ այս հանգամանքի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ տնտեսության աճը այս պահին կապված է արտաքին ազդակների հետ և արտաքին ազդակներից որևիցե մեկի փոփոխության պարագայում և ոսկու վերաարտահանման էական նվազման պարագայում տնտեսությունը դառնում է խոցելի:
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար
aravot.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․