ABNews
Թոշակառուների անկանխիկ գործարքներից հետվճարը կրկնապատկվել է
Լուրեր | 2022/09/30 07:18

Հուլիսի համեմատ օգոստոսին թոշակառուների անկանխիկ գործարքներից հետվճար տրամադրելու ծրագրի հատկացումները կրկնապատկվել են: Եթե հուլիսին կատարվել է ավելի քան 400 միլիոնի գործարք, ապա օգոստոսին գործարքները գերազանցել են 800 միլիոն դրամը: Սեպտեմբերից ծրագրին միացել է նաեւ երրորդ բանկը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է, որ սեպտեմբերի տվյալները շատ ավելի կլինեն: Հետվճարի համակարգը գործում է կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, գումարը վերադարձվում է առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում անկանխիկ վճարում կատարելու դեպքում` գործարքի գումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,000 դրամը: Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարման դեպքում: Գումարը վերադարձվում է մինչեւ հաջորդ ամսվա 25-ը: 2023-ի բյուջեի նախագծով` հաջորդ տարվա հուլիսի 1-ից կբարձրանա կենսաթոշակը: 2023 թ. կենսաթոշակների ֆինանսավորումը 2022-ի համեմատ ավելին կլինի 25 միլիարդ դրամով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
