ABNews

Վրաստանը հայտնել է Վերին Լարսի անցակետի բնականոն աշխատանքի մասին

Լուրեր | 2022/09/23 07:04

Վրաստանը հայտնել է Վերին Լարսի անցակետի բնականոն աշխատանքի մասին
Կազբեգի-Վերին Լարս մաքսային անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Մարդկանց կուտակում և սահմանը հատելու հետ կապված խնդիրներ չկան: ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բեռները նույնպես ազատ են տեղափոխվում սահմանով, խնդիրներ չկան: Հիշեցնեմ, որ Չորեքշաբթի օրվանից սոցցանցերի օգտատերերը տեղեկություններ են հրապարակում, թե իբր վրաց-ռուսական սահմանին խցանում է առաջացել, մարդիկ խնդիրներ են ունենում Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը հատելիս, որը վրաց-ռուսական սահմանին գործող միակ մաքսակետն է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը