ABNews
Մասնագիտական կրթություն՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում
Լուրեր | 2022/09/28 09:22

8,3 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման համար: Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ՄԱՎԵՏԱ կրթական երկարաժամկետ ծրագիրն իրականություն դարձնելու համար Շվեյցարիան գործակցում է Ավստրիայի և Գերմանիայի հետ: Անասնաբուժության, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիաների, ֆերմերային գործի, գյուղատնտեսական մեքենաների, այգեգործության և կաթնաֆերմայի կառավարման մասնագետների գործնական ուսուցումը կանցկացնեն երեք օր տեսական, երեք օր գործնական պարապմունքերով: Առաջին հիմնական փուլը կտևի երեք տարի: Արդեն հաստատվել է նաև երկրորդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։ Ծրագիրը կփորձի նպաստել ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում կրթության համակարգի բարեփոխմանը, այլև կբարելավի հարակից բնագավառների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները, ինչը կնպաստի Հայաստանի գյուղերում ինքնազբաղվածության ու մարդկանց եկամուտների ավելացմանը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
