ABNews
S&P զեկույց. Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության աճին եւ դրամի արժեւորմանը
Լուրեր | 2022/11/10 05:54

S&P-ն անդրադարձել է Հայաստանի տնտեսության աճին եւ դրամի արժեւորմանը: Զեկույցում նշվում է, որ առաջին կիսամյակում Հայաստանում եւ Վրաստանում ՀՆԱ-ն աճել է համապատասխանաբար 13,1%-ով եւ 10,3%-ով։ Սա զգալիորեն գերազանցում է 2022 թվականի սկզբի շուկայական ակնկալիքները: Վարկանիշային գործակալության վերլուծաբանները նշում են, որ տեղափոխված ռուսաստանցիները նպաստել են նաեւ այս երկրների ազգային արժույթների փոխարժեքների ամրապնդմանը։
Օրինակ՝ մարտի սկզբին անկումից հետո հայկական դրամը եւ վրացական լարին դոլարի նկատմամբ աճել են համապատասխանաբար մոտ 30% եւ 20%-ով։ Այն ժամանակ, երբ զարգացող երկրների մեծ մասի արժույթները շարունակում են տուժել հումքի գների կտրուկ աճի պատճառով, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ազգային արժույթները ցուցադրում են հետագա արժեւորման ներուժ. Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո ավելի շատ ռուսաստանցի է մեկնել այդ երկրներ, քան 2022 թվականի գարնանը, եզրափակել է S&P-ն։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
