ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի արտահանման ծավալը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 10.6 մլրդ դոլար՝ համեմատ 2023 թ․՝ 2.1 անգամ աճով։
Այս ընթացքում Հայաստանից արտահանման ծավալների հիմնական ուղղություններն ընդգրկել են Միացյալ Արաբական Էմիրությունները, Ռուսաստանը և Չինաստանը, որոնք զգալի տեղ են զբաղեցնում արտահանման ընդհանուր ծավալում։
Արտահանման հիմնական ուղղություններն ու աճի ցուցանիշները
- Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ) - 2024 թ․ առաջին ինը ամիսներին ԱՄԷ արտահանումը աճել է 583.86%-ով՝ կազմելով 4.55 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՄԷ-ն բաժին է վերցնում արտահանման ծավալների 42.95%-ը։
- Ռուսաստանի Դաշնություն - Ռուսաստան արտահանումը կազմել է 2.27 մլրդ դոլար՝ -15.49% կրճատմամբ։ Արտահանման ծավալի 21.47%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
- Չինաստան - Արտահանման ծավալը Չինաստան կազմել է 907.8 մլն դոլար՝ 181.42% աճով։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 8.57%-ը։
Հաջորդական ուղղությունները
- Իրաք՝ 154.9 մլն դոլար, +13.09% աճով։
- Վրաստան՝ 123.7 մլն դոլար, +12.3% աճով։
- Բելգիա՝ 95.5 մլն դոլար, +40.05% աճով։
- Շվեյցարիա՝ 86.8 մլն դոլար, +53.11% աճով։
Արտահանման ծավալների կրճատումներ
- Նիդերլանդներ՝ արտահանումը նվազել է 62.61%-ով՝ կազմելով 81.8 մլն դոլար։
- Եվրամիություն՝ արտահանման ծավալներն այստեղ նվազել են 22.7%-ով՝ կազմելով 444.9 մլն դոլար, բաժին է ընկնում արտահանման 4.20%-ը։

