Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում
Լուրեր |

Սյունիքը որպես ռազմավարական թիրախ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ Իսրայելը վերջին ամիսներին ակտիվ կերպով զինում է Ադրբեջանին, որն իր հերթին հնարավոր պատերազմի դեպքում կարող է գործի դրվել որպես ճնշման գործիք՝ ընդդեմ Իրանի։ Այդ համատեքստում Սյունիքը վերածվում է առանցքային ուղղության, ինչը Հայաստանին կանգնեցնում է ռազմաքաղաքական նոր սպառնալիքի առաջ։ Ըստ նրա՝ «Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա», սակայն հանրային մակարդակում կարծես մոռացվել է դրա հոտը՝ փոխարինվելով «օծանելիքներով»՝ ներդրումների ու կրթության մասին հարթ հայտարարություններով։Տնտեսական հետևանքները՝ կանխատեսում Սուրեն Պարսյանից
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ Իրանի և Իսրայելի միջև պատերազմական սցենարը կարող է կտրուկ ազդել ամբողջ տարածաշրջանի տնտեսական շրջանառության վրա։ Ահա նրա կանխատեսած հետևանքներից մի քանիսը․- Իրանի և Իսրայելի արժույթների արժեզրկում,
- Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում,
- Բեռնափոխադրման ժամկետների և արժեքի աճ,
- Էներգակիրների գների տատանումներ,
- Ներդրումների կրճատում և անշարժ գույքի գների անկում,
- Ենթակառուցվածքային նախագծերի սառեցում,
- Սոցիալական տեղաշարժեր։
Հորմուզի ջրանցք․ Իրանի՝ համաշխարհային ռազմավարական զենքը
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը հիշեցնում է, որ Թեհրանի ձեռքում կա ևս մեկ ռազմավարական լծակ՝ Հորմուզի նեղուցը։ Պարսից ծոցի նավթի 90 տոկոսը արտահանվում է հենց այստեղով, իսկ նեղուցի փակումն ուղղակիորեն կարող է կաթվածահար անել նավթի համաշխարհային մատակարարումները։ Ըստ Դավթյանի՝ եթե Իրանը իրականում փակեր Հորմուզը, ապա Brent տեսակի նավթի գինը կարող է հասնել 300-350 դոլարի՝ սրելով միջազգային շուկաներում ճգնաժամային իրավիճակ։ Այդ ֆոնին, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այնտեղ՝ 5-րդ նավատորմի միջոցով, իրավիճակը կարող է միայն բարդացնել, սակայն ոչ կարգավորել։ Զարմանալի չէ, որ արդեն այսօրվա դրությամբ (տվյալը՝ գրառման հրապարակման պահից) Brent-ի գինը գերազանցել է 75 դոլարը՝ շարունակական աճով։Ինչ է սա նշանակում հայ բիզնեսների համար
Այսօր հայ գործարարներն ու ներդրողները պետք է դուրս գան հին հարմարավետության շրջանակներից և աչալուրջ հետևեն Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական զարգացումներին։ Եթե Հորմուզը փակվի՝ Հայաստանի ներմուծվող վառելիքը կթանկանա, բեռնափոխադրումները կդանդաղեն, իսկ միջազգային գործընկերներից կախված բիզնես մոդելներն ավելի փխրուն կդառնան։ Ներդրողներն ու քաղաքականության մշակողները պետք է հաշվի առնեն՝- Ֆինանսական ռեզերվների մեծացման անհրաժեշտությունը,
- Տեղական արտադրության խթանման հրատապությունը,
- Տրանսպորտային այլընտրանքային ուղիների ակտիվացումը,
- Ներդրումային ռիսկերն ըստ սցենարների վերանայելը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/12 19:15
Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա և զինամթերք

Լուրեր | 2025/09/12 17:55
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը. Մարիա Զախարովա
-
Caffè Vergnano 1882 սրճարանի բացումը Հայաստանում՝Homplex Mall-ում
2025/09/12/ 19:31 -
Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա և զինամթերք
2025/09/12/ 19:15 -
Հարգանք աշխատանքում` առանց անդադար «այո» ասելու և գերծանրաբեռնվելու
2025/09/12/ 19:00 -
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը. Մարիա Զախարովա
2025/09/12/ 17:55 -
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը
2025/09/12/ 17:44 -
ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն
2025/09/12/ 17:31 -
ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համար
2025/09/12/ 17:16 -
Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից 30 մլն խմ-ով ավելի ջրառ իրականացնելու հարցը
2025/09/12/ 16:11 -
Հայաստանում դոլարով ավանդները կրճատվել են. ԿԲ
2025/09/12/ 15:42 -
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
2025/09/12/ 15:19
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2025Թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԸ

«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է․ Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ, Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ARTCOMPANY-ԻՑ
