Ներդրումային ոլորտը օգոստոսի 12-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ օրը փակվել են դրական ցուցանիշներով։ Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0.13%-ով՝ հասնելով 39,497.54 կետի: S&P 500-ի արժեքը ավելացել է 0.46%-ով՝ հասնելով 5344.05 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի նվազում է 0.03%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.33%-ով՝ հասնելով 35,421 կետի, Կորեական KOSPI-ն ավելանում է 1.14%-ով՝ հասնելով 2618.04 կետի, իսկ Չինական Shanghai Composite-ը նվազում է 0.22%-ով՝ հասնելով 2856.18 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Հուլիսին Չինաստանի սպառողական գները աճել են 0.5%-ով՝ տարեկան, ինչը առավելագույն աճն է փետրվարից ի վեր։ Շուկան սպասում էր գների 0.3% աճ:
2. Գերմանիայում հուլիս ամսին ինֆլյացիան համապատասխանել է կանխատեսումներին՝ կազմելով 0.3% ամսական, իսկ տարեկան աճը՝ 2.3%:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը աճում է, վաճառվելով մոտ 2436.5 դոլար մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ օրը բարձրացել են։ Brent նավթի գինը կազմում է 80.0 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ 77.3 դոլար մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Take-Two Interactive ընկերությունը ներկայացրել է 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որը ավարտվել է հունիսի 30-ին։ Take-Two-ն հայտնել է 1.34 միլիարդ դոլարի հասույթ՝ 4% տարեկան աճով։ Ընկերության հասույթի 97%-ը ստացվել է թվային վաճառքներից։ Ամենաշատ գումար բերել են շարժական խաղերը՝ 722.5 միլիոն դոլար՝ 6.2% տարեկան աճով։ Ընկերության զուտ կորուստները ավելացել են մինչև 262 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 206 միլիոնի դիմաց:
2. Ամերիկյան էներգետիկ Evergy ընկերությունը 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ստացել է 207 միլիոն դոլարի զուտ շահույթ՝ 16% տարեկան աճով։ Եռամսյակի հասույթը աճել է 6.9%-ով տարեկան՝ կազմելով 1.4 միլիարդ դոլար։ Ընկերության ծախսերը կազմել են 1.1 միլիարդ դոլար՝ 7.1% տարեկան աճով։ Հունիսի վերջում ակտիվների ծավալը գերազանցել է 31.8 միլիարդ դոլարը՝ 3% տարեկան աճով։ Հասույթի հիմնական մասը կազմել են բնակչության վճարումները։ Երկրորդ և երրորդ տեղերում՝ կոմերցիոն և արդյունաբերական ձեռնարկությունների վճարումները։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․