ABNews
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով
Լուրեր | 2022/10/10 13:01

Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.1%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնաճ: Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.0% գնաճ, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով: Ու նաև սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.2% և 0.6% գնի անկում: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
