ABNews
ԱՄՆ կարգավորիչը երրորդ անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը
Լուրեր | 2022/09/22 08:26

ԱՄՆ կարգավորիչը երրորդ անգամ անընդմեջ բարձրացրել է հիմնական դրույքի միջակայքը 0,75 տոկոսով:Ըստ Bloomberg գործակալության, սա դրամավարկային քաղաքականության ամենաագրեսիվ խստացումն է 1980-ականներից ի վեր: Մինչեւ 2022 թվականի մարտը դրույքը երկու տարվա ընթացքում գտնվում էր 0-0,25% միջակայքում, որից հետո կարգավորիչը սկսեց խստացնել իր քաղաքականությունը արագացված գնաճի դեմ պայքարի նպատակով։ Գնաճը շարունակում է բարձր մնալ, քանի որ դրա, նաեւ համաշխարհային տնտեսական ակտիվության վրա լրացուցիչ ճնշում են գործադրում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը եւ դրա հետ կապված իրադարձությունները: Կարգավորիչը հավելել է նաեւ, որ տեղին է համարում տոկոսադրույքի հետագա բարձրացումը։ ըստ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, այս տարվա վերջում դրույքները կհասնեն 4,4%-ի, իսկ 2023 թվականին՝ 4,6%-ի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
