ABNews
Շիրակում սուբվենցիոն ծրագրերով նորոգվում են ենթակառուցվածքներ, կառուցվում մանկապարտեզներ
Լուրեր | 2022/10/19 07:45

Շիրակի մարզի Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի նորոգումը մեկնարկել է 2021-ին։ Երեք տասնամյակից ավելի չնորոգված մոտ 5,7 կմ հատվածի ասֆալտապատման համար պետբյուջեից հատկացվել է 550 մլն դրամ։ Աշխատանքն արդեն ավարտական փուլում է։ Այս տարի Ախուրյանի 9 բնակավայրում իրականացվում է 959 մլն 838 հազար դրամի սուբվենցիոն 6 ծրագիր՝ ընթացքի մեջ է Հովիտ, Բասեն և Երազգավորս, Բենիամին բնակավայրերի ոռոգման ցանցերի նորոգումը, Ախուրիկում, Կառնուտում, Բայանդուրում կառուցվում են մանկապարտեզներ։ Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով այս տարի մասնակի կնորոգվեն նաև Արևիկի և Այգաբացի դպրոցները։ Անհետաձգելի ծրագրերի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 1-ին: Մրցույթներն անցկացվել են, պայմանագրերը՝ կնքվել: Մինչև տարեվերջ ծրագրում ներառված բոլոր դպրոցներում աշխատանքն ավարտին կհասնի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
