Apple-ը iPhone 6-ը ներառել է որպես վինտաժային արտադրանք և հեռացրել VKontankte-ն App Store-ից
Լուրեր |
Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S23 եւ S23 + ֆլագմանների առաջին նկարները
Հայտնի ինսայդերը հրապարակել է Samsung Galaxy S23 շարքի նոր ֆլագմանների առաջին պատկերները: Ռենդերները ստեղծվել են նոր սմարթֆոների վերաբերյալ արդեն իսկ առկա տվյալների հիման վրա: Դատելով այդ նկարներից` Galaxy S23-ը եւ S23+-ն արտաքուստ էական տարբերություններ չունեն, միայն էկրանի չափսերն են: Galaxy S23-ը կունենա 6,1 դյույմանոց էկրան, իսկ Galaxy S23+-ն ունի 6,6 դյույմանոց էկրան: Հիմնական արտաքին տարբերությունը նախորդ սերնդից կլինի տեսախցիկի մոդուլի դիզայնը` հետեւի երեք ոսպնյակը չեն միավորվի ընդհանուր գծով: Պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է 2023 թվականի սկզբին:
Apple-ը հնացած հեռախոսների շարքին է դասել ամենահայտնի iPhone-ներից մեկը
Apple-ը iPhone 6-ը ներառել է որպես վինտաժային արտադրանք: Vintage Apple-ի արտադրանքները սարքեր են, որոնք դադարեցվել են «ավելի քան 5 և ավելի քիչ, քան 7 տարի առաջե: Միևնույն ժամանակ, iPhone 6 Plus-ը, որը ներկայացվել էր 2014 թվականին բազային մոդելի հետ , 2022 թվականի սկզբին հնացած սարքերի ցանկում էր: Դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը շարունակեց վաճառել 4,7 դյույմանոց iPhone 6-ը որոշ տարածաշրջաններում iPhone 6 Plus-ի դադարեցումից հետո: iPhone 6-ը և 6 Plus-ը կասեցվել են 2019-ին` iOS 13-ի թողարկմամբ, որի համար պահանջվում էր iPhone 6s կամ ավելի նոր:
Apple-ը հեռացրել է VKontankte-ն App Store-ից
Ռուսական տեխնոլոգիական կոնգլոմերատ VK-ն, որը մշակել է հարյուր միլիոնավոր ներբեռնումներ ունեցող VKontakte սոցիալական ցանցը, հայտնել , որ իր հավելվածները հեռացվել են Apple-ի App Store-ից: Նշվում է, որ «VK-ի որոշ հավելվածներ Apple–ը արգելափակել է, սակայն կշարունակեն զարգացնել եւ աջակցել իրենց iOS հավելվածները: Ռուսաստանի թվային հարցերի նախարարությունը հայտնել է, որ հետաքննում է «VK հավելվածները եւ ծրագրավորողների հաշիվները ջնջելու պատճառները` ընդգծելով ռուսական ընկերության մատուցած ծառայությունների սոցիալական նշանակությունն ու գործածման մասշտաբըե: Հավելվածները դեռ հասանելի են Google-ի Play Store-ում: Apple-ի VK-ի հավելվածները հեռացնելը նշանակում է, որ iPhone-ի ռուս օգտատերերն այլեւս մուտք չունեն երկրի հինգերորդ ամենահայտնի կայքի հավելված,:
Xiaomi-ն դադարեցնում է MIUI-ի մշակումը հանրահայտ Redmi Note մոդելների համար
Xiaomi-ն դադարեցնում է Redmi Note 10-ի, 11 5G-ի և 11E Pro-ի համար նախատեսված MIUI-ի մշակումը: Այսպիսով, Redmi Note 10, 11 5G և 11E Pro սմարթֆոնները թարմացումներ չեն ստանա մինչև հաջորդ MIUI 14-ը: Միևնույն ժամանակ, բետա որոնվածի տարբերակների մշակումը դադարեցնելը չի նշանակում, որ սարքերը անմիջապես դուրս կգան արտադրությունից. պետք է զարգացումները հասցնի լայն հանրությանը:
MIUI-ն Xiaomi-ի սեփական ծածկույթն է, որը տեղադրված է ընկերության սմարթֆոնների և պլանշետների վրա` Android օպերացիոն համակարգի վերևում:
Apple-ը ավտոպիլոտի տեխնոլոգիայի թեստավորման համար վարձել է վարորդների
Apple-ը ավելացրել է ավտոպիլոտի գործառույթը թեստավորող վարորդների թիվը` հասցնելով 180 մարդու: Apple-ը չի բացահայտում ավտոպիլոտի եւ սեփական ավտոմեքենայի ստեղծման պլանները, բայց պարտավոր է հաշվետու լինել Կալիֆոռնիայի իշխանության առջեւ: Ուսումնասիրելով նահանգին ներկայացված փաստաթղթերը` հեղինակները պարզել են, որ Apple-ը 15 վարորդ է վարձել ավտոպիլոտի տեխնոլոգիայի թեստավորման համար` նրանց թիվը հասցնելով 180 մարդու: Թեստերին մասնակցող մեքենաների թիվը Կալիֆոռնիայի հանրային ճանապարհներին մնացել է անփոփոխ` 69 հատ:
Tesla-ն ցուցադրել է աշխատող Optimus
Tesla AI Day 2022 շնորհանդեսի ժամանակ Իլոն Մասկը ցուցադրել է Tesla Optimus մարդանման ռոբոտի առաջին աշխատանքային նախատիպը: Ռոբոտը դեռ այնքան էլ վստահ չի շարժվում, այլ արդեն կարողանում է արկղեր տանել, ձեռքը թափահարել և, օրինակ, ծաղիկներ ջրել: Optimus-ի ձեռքերը նախագծված են մարդկանց նմանությամբ և կարող են փոխազդել գրեթե ցանկացած առարկայի հետ: Մասկի խոսքով, ռոբոտը շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ ինքնուրույն է անցել առանց անվտանգության հենարանների: Նշվում է, որ 2,3 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը պետք է բավարարի մեկ օրվա աշխատանքի համար 52 Վ անվանական լարման դեպքում: Ռոբոտի զանգվածը կլինի մոտ 73 կգ: Optimus-ը կկարողանա շարժվել 8 կմ/ժ արագությամբ և բարձրացնել մինչև 20 կգ բեռ: Իլոն Մասկն ակնկալում է, որ ռոբոտն ապագայում կկարողանա կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք թույլ կտան փոխարինել մարդուն գործունեության որոշակի ոլորտներում:
Apple Music-ում արդեն կա ավելի քան 100 մլն երգ
Apple Music-ը հատել է 100 մլն երգի շեմը: 2015-ի հունիսին գործարկվելու պահին ծառայությունն ուներ ընդամենը 30 մլն երգ. յոթ տարվա ընթացքում դրանց թիվն ավելի քան եռապատկվել է: Apple-ի տվյալներով` ամեն օր ծառայությունում ավելացվում է մոտ 20 000 նոր երգ:Այսքան շատ երգերի առկայության պարագայում բավականին մեծ է հավանականությունը, որ այստեղ մարդիկ կգտնեն իրենց անհրաժեշտ երգը, նույնիսկ եթե այն շատ հազվադեպ է:
Ջեյմս Բոնդի նկարահանումների ժամանակ վնասված Aston Martin-ը վաճառվել է 3 միլիոն դոլարով
Մեծ Բրիտանիայում կայացել է Christie's-ի բարեգործական աճուրդ, որում վաճառքի է հանվել լեգենդար Aston Martin DB5 սպորտային մեքենան, որը վարել է Ջեյմս Բոնդը ՙՄեռնելու ժամանակը չէ՚ ֆիլմում: Նկարահանումների ժամանակ մեքենան լրջորեն վնասվել էր: Սակայն դա անանուն գնորդին չի խանգարել նրա համար վճարել 3,2 մլն դոլար:Ֆիլմի համար ստեղծվել է ութ միանման Aston Martin DB5: Դրանցից յուրաքանչյուրը հագեցած է եղել զրահապատ դիմապակիով, պտտվող պետհամարանիշներով, գնդացրի մակետով եւ թափքի առջեւի ու հետեւի մասում քաշվող տարաններով: Սրահում հայտնվել են անվտանգության կարկաս, հեռակառավարման վահանակ եւ ռադարի պատճեն:
Twitter-ը վերջապես ավելացնում է հրապարակումների խմբագրման կոճակը
Օգտատերերը երկար ժամանակ խնդրում էին Twitter-ում ավելացնել հրապարակումների խմբագրման կոճակը: Վերջապես նրանց խնդրանքը լսել են: Երկար սպասված գործառույթը առաջինը կունենան Twitter Blue-ի բաժանորդները Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Այնուհետեւ` ԱՄՆ-ում: Թե երբ գործառույթը հասանելի կդառնա այլ տարածաշրջաններում, այդ թվում եւ մեր` դեռ հայտնի չէ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/30 20:20
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20 -
Ձյան վրա սահելով՝ դեպի ամուր ապագա. մեկնարկեց C-Quadrat Ampega-ի առաջին ձմեռային ճամբարը
2025/12/30/ 19:19 -
Տոները չեն պարտադրում դրական տրամադրություն․ ինչու է դժվար աշխատանքային գրաֆիկից անցում կատարել ամանորյա տոներին
2025/12/30/ 18:50 -
Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
2025/12/30/ 16:19 -
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն
2025/12/30/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 25, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025 Թ.
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը