ABNews
ԱԶԲ-ն փոքր-ինչ նվազեցնում է 2022թ և 2023թ-ի համար գնաճի կանխատեսումը
Լուրեր | 2022/09/26 08:14

Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության աճը կազմել է 11%, ինչը սպասվածից ավելին է և գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 3.8% աճը: Աճն ամրապնդվել է մասնավոր մեծ սպառման և ներդրումների ակտիվ աճի հաշվին։ Նշված է Ասիական Զարգացման բանկի վերլուծությունում։ ԱԶԲ զեկույցում այս Թարմացման համաձայն՝ 2022-ի աճի կանխատեսումը բարձրացվում է և, ոչ այդքան կտրուկ 2023թ-ի համար: Ակնկալելով, որ ներմուծումը կշարունակի ավելի արագ աճել, քան արտահանումը՝ արտաքին առևտրի դեֆիցիտի հետագա ավելացում է սպասվում տարվա մնացած ժամանակահատվածում։ Ակնկալվում է, որ ավելի մեծ տրանսֆերտները և զբոսաշրջության, տրանսպորտի և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներից ստացված եկամուտների աճը կհաշվանցի ապրանքների առևտրի ավելի մեծ դեֆիցիտի մի մասը: Այսպիսով այս Թարմացման համաձայն՝վերանայվում են ընթացիկ հաշվի դեֆիցիտի կանխատեսումները 2022 և 2023 թվականների համար:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
