Գործընթացի պարզեցում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի 1 օրվա ընթացքում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթների ավտոմատացման գործընթացը շարունակվում է: Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ծրագրին միացել է եվս 4 բանկ, ու կատարելով անհրաժեշտ վճարումը՝ քաղաքացիների գումարների ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում։
Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ:
Իսկ Նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկարատև վարչարարությունից։ Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի հետևանքով սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն առավել արագ և անսխալ։ Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը: