ABNews
Dalma garden mall-ը 10 տարեկան է
Լուրեր | 2022/10/20 11:19

Dalma garden mall-ի ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով առեւտրի կենտրոնն ընտրել է հետևյալ ուղղությունները, որտեղ շարունակաբար ուղղելվու են ջանքերն ու ռեսուրսները․
- երեխաների զարգացում,
- սահմանամերձ մարզեր,
- հայրենիքի պաշտպաններ,
- կրթություն,
- էկոլոգիա։
10-ամյակի միջոցառումների հիմնական մասը հենց այդ ծրագրերն են, որոնք մշակել են այնպիսի կարևոր կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում են երկար ճանապարհ անցնել։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում, առեւտրի կեյտրոնը համագործակցում է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ՝ սկիզբ դնելով ավելի սերտ համագործակցության, որի շրջանակներում կանոնավոր կերպով աջակցելու է սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու ներդրում է ունենալու նրանց զարգացման գործում: «Բարի մամայի» նպատակն է կանխարգելել երեխաներին լքելու դեպքերը, խթանել ներառական կրթության զարգացումը, ապահովել լքված երեխաների բարօրությունը։
Դալման համագործակցելու է «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի հետ (1000+)։ Հուշագրերի ստորագրումից հետո Դալմայի ամսական գովազդային հասույթի մի մեծ տոկոս փոխանցվելու է հիմնադրամին։
Դալման մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան» հետ համատեղ։ Ընտրվելու են շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են։
Դալման համագործակցելու է COAF-ի (Children of Armenia Fund) հետ, որի շրջանակներում Դալման պարտավորվելու է ամեն տարի մարզից երեք երեխաների ուսման վարձը վճարել։ Ապագա ուսանողը ընտրվելու է COAF-ի կրթական ծրագրերից որևէ մեկին մասնակցելու և բարձր առաջիդությամբ ԲՈՒՀ ընդունվելու արդյունքում (մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն և իրավաբանություն ուղղություններով):
Այս տարի Դալման էկո արշավ էր նախաձեռնել՝ դառնալով էկոլոգիապես ավելի պատասխանատու ընկերություն։ Նոր նախագծի շրջանակներում Դալմայում տեղադրվելու է թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
