ABNews
Մայրաքաղաքում բնակարանները թանկացել են մինչև 20 տոկոսով
Լուրեր | 2022/09/08 08:13

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը այս տարվա հուլիսին էականորեն աճել է նախորդ տարվա հուլիսի համեմատ: Օրինակ, Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի միջին գինը 742 500 դրամ է, մինչդեռ 2021-ի հուլիսին այն կազմել է 625 100 դրամ: Աճը կազմել է 18,8 տոկոս: Արաբկիր վարչական շրջանում մեկ քմ-ի միջին արժեքը 527 հազար է: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 15,8 տոկոս: Նոր Նորքում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 331 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 301 500 դրամ: Շենգավիթում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 341 050 դրամ, իսկ Դավիթաշենում 388 500 դրամ, Աջափնյակում բնակարանների 363 000 դրամ, Նուբարաշենում 178 300 դրամ: Ընդ որում Երեվանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները այս տարվա հուլիսին նախորդ տարվ աահուլիսի համեմատ նվազել են 14.6 տոկոս: Այս հուլիսին կատարվել է 1414 գործարք, իսկ 2021-ի հուլիսին՝ 1656 գործարք:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
