ABNews
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ
Լուրեր | 2022/09/23 07:06

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ: Կառավարությունն ընդունել է որոշումը: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս տարվասեպտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1669 շահառու, որից 296-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 464-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով 909-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով: Իսկ հուլիսին ստացվել են աննախադեպ թվով դիմումներ և աջակցություն է ստացել 504 շահառու: Այս տարի ավելացել է նաև մեկից ավելի երեխաների ծնունդով պայմանավորված դիմումներն ու 3-րդ երեխայի ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, որոնց դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ։ Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված դիմումները, որոնց ընթացքում այս տարի աջակցություն է ստացել 304 շահառու, վճարվել է 602,855,760 դրամ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
