ABNews
ՍԱՏՄ-ն Արմավիրի մարզում արգելել է մոտ 90 կգ մսի վաճառք
Լուրեր | 2022/09/08 08:10

Սննդամթերք անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով մի ամբողջ ամիս ուժեղացված ստուգումներ են իրականացվելու նաև բոլոր մարզերում: ՍԱՏՄ տեսուչները կունենան իրացման նույն կետը անակնկալ մի քանի անգամ ստուգելու հնարավորություն: Արմավիրի մարզում կա մսի վաճառքի մոտ 50 կետ, արդեն ստուգել են 14-ը, որից 2-ում մոտ 90 կգ մսի վաճառքն արգելվել է սպանդանոցային ծագման փաստաթուղթ չունենալու պատճառով: Հայտնաբերված խախտումների փոքր թիվը պայմանավորված է հանգամանքով, որ Արմավիրում գործում է 2 շարժական և 7 ներտնտեսային սպանդանոց՝ վստահեցնում է ՍԱՏՄ Արմավիրի պատասխանատուն: Մսավաճառները ևս սկսել են խուսափել առանց փաստաթղթի մսի վաճառքից: Սեպտեմբերի 5-ից մեկնարկած մարզային ուժեղացված ծառայության ընթացքում հանրապետությունում ստուգվել է 95 կազմակերպություն, հայտնաբերված 26 խախտման հետևանքով կասեցվել է մոտ 1 տոննա մսի վաճառք:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
