ABNews
ԱՄՆ-ում հարցված քաղաքացիների 71 տոկոսը դժգոհ է երկրի տնտեսական վիճակից
Լուրեր | 2022/09/16 08:25

Հարցմանը մասնակցած ամերիկացիների 71 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսությունն անմխիթար վիճակում է: ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունից երկու ամիս առաջ ամերիկացիների ընկալումը երկրի տնտեսության վիճակի մասին որոշ չափով բարելավվել է, բայց ընդհանուր առմամբ այն մնում է բացասական: նախագահ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությանը չի աջակցում հարցվածների 61 տոկոսը: Հարցվածների 72 տոկոսը համոզված է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում: Ըստ սոցիոլոգների` ամերիկացիների միայն 27 տոկոսն է դրական գնահատում Բայդենի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը: Ամերիկացիներին հատկապես մտահոգում են օգոստոսին գրանցված 8,3 տոկոս գնաճը, տնտեսության վիճակը, աշխատատեղերը, զենքի շրջանառության վերահսկումը, աբորտների ցուցանիշը և գազի գնի աճը:Հարցումն անցկացվել է 1054 ամերիկացիների մասնակցությամբ: Վիճակագրական սխալը կազմում է 3,9 տոկոս:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
