Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» մայրուղային գազատարով։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից։
Հիշեցնենք, որ բնական գազի փոխադրումը սեպտեմբերի 15–ից ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։


