ABNews
Ծխախոտի և ալկոհոլի մակնշումը փոխվում է
Լուրեր | 2022/09/27 05:41

Հոլոգրաֆիկ մակնշումը՝ տեղական կամ ներմուծված, ապրանքների վրա ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների համար առաջիկայում փոխվելու է։ Բանն այն է, որ Հայաստանն անցնում է ԵԱՏՄ ընդհանուր կարգավորման, որի պահանջով՝ հունվարի 15-ի՝ սիգարետի տուփերին, փետրվարից էլ՝ ալկոհոլի շշերին նոր՝ այնպիսի դրոշմապիտակ պետք է փակցվի, որ թե ապրանքը տեղական շուկայում սպառվի, թե արտահանվելիս ստանդարտ սկանավորման միջոցով վերահսկելի դառնա։ Մակնշող նոր հաստոցներն արժեն առնվազն 100 հազար դոլար։ Մեկնարկող գործընթացը, որ մի քանի բիզնեսների համար լրացուցիչ ծախս կավելացնի, պետությանը հնարավորություն է տալու բառացիորեն զրոյացնել ստվերը, քանի որ դրոշմապիտակը ունենալու է հստակ, չկրկնվող, բացառիկ կոդավորում: Վաճառքի փուլում ՊԵԿ համակարգը կարողանալու է ֆիքսել խախտումը։ Դրոշմավորման նոր կարգը պարտադիր է լինելու առայժմ միայն ծխախոտի ու ալկոհոլի համար, մյուս ապրանքների դեպքում դեռ չի կիրառվելու՝ բիզնեսին տեղեկացնում է ՊԵԿ-ը, հորդորում՝ տեխնիկապես պատրաստվել դրան։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
