ABNews
Չինաստանի նվերը նոր շունչ տվեց Երևանի հանրային տրանսպորտին
Լուրեր | 2022/09/05 13:26

10 տարի առաջ Երևանի տրանսպորտի ոլորտն իր պատմության մեջ առաջին թանկարժեք նվերը ստացավ: Չինաստանից անվարձահատույց Հայաստան բերվեց 249 «Հայգեր» ավտոմեքենա`22 նստատեղով, միաժամանակ 55 ուղևոր փոխադրելու հնարավորությամբ:
Երևանի ավտոբուս ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը նշում է, որ սա ամենամեծ նվիրաբերումն էր Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում.
«Դեռևս 2012 թվականին սա ամենամեծ նվիրաբերումն էր Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում, տեղի ունեցավ հեղափոխություն, նմանատիպ մեծ ներդրում մենք չենք ունեցել, ընդ որում համայնքային սեփականության տիրույթում»:
Կառավարության շնորհիվ այս ավտոբուսները հանձնվեցին Երևանի քաղաքապետարանին, որի շնորհիվ երկրորդ շունչ ստացավ Երևան քաղաքի հանրային տրանսպորտը: Այս ավտոբուսների շնորհիվ հրաժեշտ տրվեցին հնամաշ, շահագործման ժամկետի ավարտին գտնվող մեքենաներին:
https://youtu.be/EjwuYIcvkog
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
