Կայացավ ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի ամանորյա միջոցառումը
Լուրեր |
Ամանորյա, հեքիաթային ու հագեցած օր ունեցան Հայկական բարեգործական ընդհանուր միության «Նաիրի» անվճար ճամբարի մասնակից շուրջ 550 երեխաները։
Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհերի, գերի ընկած, բռնի տեղահանված անձանց երեխաները, քույրերն ու եղբայրներն են, ովքեր արդեն չորս տարի մասնակցում են շարունակաբար կազմակերպվող «Նաիրի» ճամբարին։ Հավատարմագրված մասնագետների կողմից իրականացվող զվարճալի միջոցառումների ու վերականգնողական դասընթացների միջոցով «Նաիրի» ճամբարը խթանում է վերջիններիս հոգեբանական ապաքինման գործընթացը:
2021-2024 թվականներին 7-13 տարեկան ավելի քան 1200 երեխաներ են մասնակցել ամառային ճամբարներին, այդ թվում՝ 2023 թ․ օգոստոսին՝ Արցախի շրջափակման օրերին, կազմակերպված կարճաժամկետ ծրագրին։
https://youtu.be/njGNAAJ8SeU
2024 թվականին կազմակերպվել է նաև եռօրյա ընտաբնեկան ճամբար, որին հյուրընկալվել նաև երեխաների մայրիկները, ստացել հոգեբանական աջակցություն և յուրօրինակ հանգիստ անցկացնելու հնարավորություն։
Կազմակերպիչները փաստում են՝ Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունն անհամեմատ աճել է։ Արդեն որոշված է՝ 2025 թվականին ծրագիրն ընդլայնվելու է։
Ամանորյա միջոցառումը իսկական տոն դարձավ երեխաների համար։ Երաժշտական, զարմանահրաշ օրը լի էր խաղերով, աճպարարական հնարքներով և շատ նվերներով։ Նրանց այցելեց Ամանորի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը, ով իր բարեմաղթանկներով ու նվերներով մեծ ուրախություն, ամանորյա հրաշք պարգևեց երեխաներին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05 -
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U