ABNews
Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 2.6 անգամ
Լուրեր | 2022/09/26 08:15

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 117.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.9 %-ով: Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը 7 ամիսներին արտադրել է 1 մլրդ 416.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, սա նախորդ տարվա համեմատ աճել է 14.5%-ով: Նշված ժամանակահատվածում 56.7%-ով ավելացել է հողմային էներգիայի արտադրությունը, ՋԷԿ-երի արտադրությունը՝ 33.5%-ով: Փոխարենը10.7%-ով նվազել է ՀԷԿ-երի արտադրությունը՝ կազմել 1 մլրդ 323.9 մլն կՎտ ժամ: Այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 128.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, սա նախորդ տարվա համեմատ ավելի է 2.6 անգամ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
