ABNews

Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի. Թունյան

Լուրեր | 2022/10/06 08:31

Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ի վերջին ավելի կնվազի՝ հասնելով 49.6%-ի. Թունյան
2023 թվականի պետական բյուջի նախագծում տեղ գտած տվյալները վկայում են, որ Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը այս տարվա արդյունքներով էապես կնվազի, իսկ հաջորդ տարի նույնպես կշարունակի նվազել: ասված է Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում: Այս տարվա արդյունքներով Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, սպասվում է, որ կլինի 51%: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի, իսկ հետո 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Կառավարությունը ստիպված էր ներգրավել նախատեսվածից ավելի շատ պարտք ՝ բյուջեի ավելացած պահանջմունքները բավարարելու համար: Ու դրա հետևանքով 2020 թվականին Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը աճեց 13.4 տոկոսով և հասավ 63.5%-ի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը