ԿԲ-ն սահմանում է գնաճի նոր ուղենիշ. ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար
Կենտրոնական բանկի առաջարկով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կընդունի՝ առաջնորդվելով 12-ամսյա գնաճի 3% նպատակային ցուցանիշով՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Մեր գնահատականներով՝ գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանումը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման համար։
Այս փոփոխությունը կնպաստի ոչ միայն կայուն տնտեսական աճի ապահովմանը, այլ նաև հասարակության բարեկեցության բարձրացմանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: