Ինչու է նվազել հարկային հավաքագրումը Հայաստանում
Լուրեր |
Վերջին հինգ տարիներին Հայաստանի պետբյուջեն համալրվեց նոր գումարներով, որովհետև հարկային հավաքագրումները տարեցտարի ավելացան: «Թավշյա հեղափոխությունից» հետո ստվերը երկրում կրճատվեց, ընկերությունները սկսեցին կամավոր վճարել հարկերը, քաղաքացիներից շատերն էլ՝ պահանջել ՀԴՄ կտրոններ վճարումների դիմաց:
Բայց այս տարի հարկերի հավաքագրման անկում է գրանցվել։ Ինչ պատճառով է դա տեղի ունեցել և ինչ են կանխատեսում փորձագետները։
- Ինչո՞ւ Հարավային Կովկասում հարևան երկրների հետ բիզնես չեն զարգացնում․ երեք պատմություն
- Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն՝ «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդով»
- «Ցածր դիմակայունության նախադրյալներ են ստեղծվում»․ կարծիք Հայաստանի տնտեսության մասին
Հարկ վճարողի պատմությունը՝ հարկերի թերակատարման ֆոնին
Գնել Կարապետյանը Երևանում ըմպելիքների պատրաստման և մատուցման երեք կրպակ ունի, պատասխանատու հարկ վճարող է: Թեև հարկային մարմնի հետ կապված խնդիրներ հաճախ են լինում, իր մոտեցումն աշխատանքին դրանից չի փոխվում. «Մի քանի ամիս աշխատել ենք առանց կտրոնների, որովհետև ՀԴՄ-ի հետ կապված տեխնիկական սպասարկման խնդիր կար: Հասցրել եմ տուգանք էլ վճարել: Երբեք հարկերից չեմ խուսափել, իմ բոլոր աշխատակիցները գրանցված են այն աշխատավարձով, որն իրականում ստանում են, իսկ եկամուտները ամբողջապես հայտարարագրված են»: Գնելը հինգ տարի ապրել է Եվրոպայում և գաղափարական լուրջ մոտեցումներ ունի շատ հարցերում, օրինակ, ինչպես լինել լավ քաղաքացի, պատասխանատու հարկ վճարող, շրջակա միջավայրին ուշադիր մարդ․ «Եթե ես այնտեղ հարկ էի վճարում, ինչո՞ւ չպետք է նույնն անեմ Հայաստանում: Չ՞է որ, ի վերջո, իմ վճարած հարկերի շնորհով է, որ իմ երեխաները անվճար հաճախում են պետական դպրոց ու մանկապարտեզ, օգտվում առաջնային բուժօգնությունից պոլիկլինիկայում»: Ասում է, որ քաղաքի այն հատվածներում, որտեղ ինքը լինում է օրվա ընթացքում, հանդիպում է հատկապես ժամանցային բնույթի ծառայություններ մատուցողների, որոնք գրանցված չեն հարկային դաշտում, հետևաբար, հարկեր չեն վճարում․ «Չեմ կարծում, թե իմ նշած ծառայությունների հարկումը մեծ բան կարող է փոխել: Մեր երկրում այս պահին շինարարությունն ու հանքարդյունաբերությունն են բյուջեի մեծ մասը ծածկում։ Սակայն հետագայի համար կարևոր է փոխել մարդկանց վարքագիծը՝ չփախչել պետության հանդեպ պարտավորություններից և վճարել հարկերը: Նաև այսպես դառնում ես պահանջկոտ քաղաքացի: Ուզում ես իմանալ՝ քո վճարած հարկերն ուր են գնում։ Օրինակ, տարվա մեջ մի քանի կայք ու հոդված ես նայում, որ այդ հարցի պատասխանը ստանաս»: jam-newsՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․