ABNews
Յուանը նոր դոլար է դառնում․ Անցյալ ամիս Մոսկվայի բորսայում յուան-ռուբլի առեւտրի ընդհանուր ծավալն աճել է մինչեւ օրական միջինը 9 միլիարդ յուան
Լուրեր | 2022/11/30 05:34

Ռուսական տնտեսության մեջ չինական յուանը շարունակում է ամրապնդել դիրքերը: Ռուսաստանի ֆինանսական տեղաշարժը դեպի արեւելք կարող է խթանել անդրսահմանային առեւտուրը, դառնալ դոլարի աճող տնտեսական հակակշիռ եւ սահմանափակել Արեւմուտքի ջանքերը՝ Մոսկվային տնտեսական միջոցներով ճնշելու համար: Անցյալ ամիս Մոսկվայի բորսայում յուան-ռուբլի առեւտրի ընդհանուր ծավալն աճել է մինչեւ օրական միջինը 9 միլիարդ յուան, որը մոտ 1,25 միլիարդ դոլար է, ցույց են տալիս Reuters-ի վերլուծած ֆոնդային տվյալները: Նախկինում դրանք հազվադեպ են գերազանցել 1 միլիարդ յուանը ամբողջ շաբաթվա ընթացքում: Համեմատության համար՝ դոլար-ռուբլի զույգը, որը հունվարին կազմում էր ռուսական շուկայի առեւտրի ծավալի ավելի քան 80 տոկոսը, հոկտեմբերի դրությամբ ընկել է մինչեւ մոտ 40 տոկոս, համաձայն բորսայի եւ Կենտրոնական բանկի տվյալների։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
