ABNews
Ո՞ր դեպքում անձը տուն կառուցելիս կազատվի եկամտահարկ վճարելուց
Լուրեր | 2022/09/15 07:01

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք անհատական բնակելի տուն կառուցելուց հետո երկու տարվա ընթացքում կցանկանան այն վաճառել, պետք է վճարեին 20 տոկոս եկամտային հարկ: Ազգային ժողովում ներկայացված նախագծով առաջարկվում է հանել օրենքում գործող այդ դրույթը, քանի որ հեղինակները նշում են, որ բոլոր բնակավայրերում կան հազարավոր անհատական բնակելի տներ, որոնք մարդիկ կառուցել և ապրում են, սակայն չկա ավարտական ակտ, և եթե քաղաքացին այսօր որոշի ունենալ այդ ակտը, վաճառել տունը, ստիպված է լինելու վճարել 20 տոկոս եկամտային հարկ: Նախաձեռնությամբ բոլոր այդ դեպքերում, երբ քաղաքացին կառուցած տունը ցանկանում է վաճառել ու տունը կիսակառույց է կամ չունի ավարտական ակտ, կազատվի այդ եկամտային հարկը վճարելու պարտավորությունից: Նախկինում դրույթը ներառվել է` բացառելու բիզնեսով զբաղվող անձի կողմից եկամտային հարկ վճարելուց խուսափելու դեպքը: Սակայն ՊԵԿ-ն ունի այդ վարչարարությունն իրականացնելու համապատասխան գործիքակազմ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
