ՊԵԿ. 2024թ.-ի սկզբից Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը բացառապես կվարեն էլեկտրոնային դրամարկղային գիրք
Լուրեր |
2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Դրամարկղային գիրք վարելու պարտավորություն ունեն բոլոր կազմակերպությունները և ավելացված արժեքի հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառելու համար հարկ վճարողն իր օգտանուն-գաղտնաբառով մուտք է գործում Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, անձնական գրասենյակում հաշվետվություններ բաժնից ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը: Համակարգում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ անհրաժեշտ տվյալները: Այնուհետև հարկ վճարող ընտրում է արժույթը՝ յուրաքանչյուր արժույթի համար վարելով առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Գրանցման հայտը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: File-online.taxservice.am հարթակում հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։
Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք: Օրենսդրությամբ սահմանված է պատասխանատվություն՝ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու, ինչպես նաև գրքի վարման կանոնները խախտելու համար:
https://www.youtube.com/watch?v=KuMWJz8qsf8&embeds_referring_euri=https%3A%2F%2Fb24.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․