AMX. Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում
Լուրեր |
Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Նշենք, որ տևական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։
Եվրասիական զարգացմանը բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ 20 մլն դոլար ընդհանուր անվանական ծավալով, 1000 դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։
Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2023 թվականի օգոստոսի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից:
Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում լավ ցուցանիշ է առ այն, որ միջազգային կարգավիճակ ունեցող այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին ԵԶԲ-ն է, Հայաստանը դիտարկվում է որպես իրացվելիության բարենպաստ հարթակ։ Այս երևույթը կարող է ազդակ դառնալ այլ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել և ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում։
Հայաստանի Հանրապետությունը ԵԶԲ անդամ է 2009 թվականից: Անդամակցության այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից միայն 6-ը 2022 և 2023 թվականներին կազմել են շուրջ 126 մլն դոլար և ներդրվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական ոլորտները։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանը և ընդլայնմանը, ինչպես նաև իր անդամ երկրների համակողմանի զարգացմանը։ ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: ԵԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող այնպիսի նախագծեր, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքները, թվային համակարգերը, կանաչ էներգիան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և մեքենաշինության ոլորտները: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգով և ESG սկզբունքներով:
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/26 22:00
Դեկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/26 20:20
Դեկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/26 18:52
Երբ ղեկավարն է նկատողություն անում․ ճիշտ և սխալ արձագանքներ
Նկատողությունը աշխատավայրում անխուսափելի է։
-
Ժամանակը արդյունավետ կառավարելու մեթոդներ․ աշխատանքային և առօրյա ներդաշնակություն
2025/12/28/ 18:02 -
Դեկտեմբերի 27-ի կարևոր լուրերը
2025/12/27/ 20:20 -
Կարիերայի պահպանում և ամրապնդում անորոշ ժամանակներում․ խելքի և հմտությունների համադրություն
2025/12/27/ 15:51 -
Դեկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
2025/12/26/ 22:00 -
Դեկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
2025/12/26/ 20:20 -
Երբ ղեկավարն է նկատողություն անում․ ճիշտ և սխալ արձագանքներ
2025/12/26/ 18:52 -
Միշել Յեոն և Լաբուբուն Pop Mart Play/ground ամսագրի նոր համարի շապիկին
2025/12/26/ 16:11 -
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները
2025/12/26/ 16:07 -
Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերը
2025/12/26/ 16:03 -
ԱՄՆ-ի պետական պարտքը ամեն վայրկյան ավելանում է 75,000 դոլարով
2025/12/26/ 15:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 25, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025 Թ.
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը