Ու՞մ է հասանելի Telegram-ի Stories ֆունկցիան
Լուրեր |
Telegram-ը գործարկել է խոստացված Stories ֆունկցիան։ Ճիշտ է, այն հասանելի է ոչ բոլորին, այլ միայն Premium բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։
«Այս ամիս Stories-ի հրապարակումը հասանելի է միայն Telegram Premium-ի բաժանորդներին», - ասվում է բացվող պատուհանում, երբ օգտատերերը փորձում են Stories հրապարակել։
Հնարավոր է՝ հաջորդ ամիս գործառույթը հասանելի լինի նաև մեսենջերի անվճար տարբերակի օգտատերերին։
Stories ֆունկցիան գտնվում է էկրանի վերևում. այն հայտնվում է միայն AppStore-ում և Google Play-ում մեսենջերի հավելվածը թարմացնելուց հետո:
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Stories-ը գործարկելու մտադրությունների մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Նրա խոսքով՝ շատ օգտատերեր են խնդրել, որպեսզի այս ֆունկցիան ավելացվի հավելվածում։
Stories-ի հեղինակները, ինչպես տեղեկացրել էր Դուրովը, կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել դրանցից յուրաքանչյուրը՝ բոլոր օգտատերերը, միայն հնարավոր բացառություններով կոնտակտները, մի քանի ընտրված կոնտակտներ կամ մտերիմ ընկերները:
Հնարավոր կլինի նաև ընտրել, թե երբ է լրանում ձեր տեղադրած Stories-ի ժամկետը՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Կլինի նաև դրանք մշտապես ձեր պրոֆիլի էջում ցուցադրելու տարբերակ՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական կարգավորումներով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․