Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։
Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում
Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ ծառայություն մատուցողին սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։
Անհրաժեշտ է նաև իմանալ, որ 2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ֆիզիկական անձը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե սոցիալական ծախսը կատարվել է անմիջապես իր կողմից, այլ ոչ թե իր միջոցների հաշվին։
Մեկ այլ փոփոխությամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համայնքների անունից կարող են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր՝ համայնքների պատվերով իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով։
Եթե աշխատողի կամ նրա ընտանիքի համար առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն, սակայն ապահովագրավճարի մասով նա հայտարարատու աշխատողից ստացել է հատուցում, ապա աշխատողը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ իր տրամադրած գումարի մասով։
Կարևոր է իմանալ, որ այս պարագայում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ընկերությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում գործատուի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատուի տվյալները։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման կարգով սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները (ՀՀ կառավարության 2014 թ․ մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ) ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։
Ինչպես սոցիալական փաթեթի շահառուները, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները, ատամնաբուժական ծառայությունների մասով, կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից իրենց և /կամ ընտանիքի անդամի համար։
Մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում․ https://www.youtube.com/watch?v=93mc70C-EUM
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին