Ամսական բորսայական ամփոփում
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան անվանափոխվել է
Փոխվել է Հայաստանի ֆոնդային բորսայի անգլերեն անվանումը, որը միտված է միջազգային շուկաներում բորսայի ճանաչելիության բարձրացմանը։
Մանրամասներ
Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Օգոստոսի 13-ին, Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։
Մանրամասներ
Օգոստոս ամսվա ամփոփում
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի օգոստոս ամսվա տվյալները։ Օգոստոս ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։ Մասնավորապես կորպորատիվ պարտատոմսերի շուկայում և՛ առևտրի, և՛ շուկայի ծավալը պահել են աճի դինամիկան։
Մանրամասներ
Տեղի են ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Տեղաբաշխվել են 32.5 մլրդ ՀՀ դրամ ծավալով AMGN60294292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերը։ Աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 33․2 մլրդ դրամ։
Մանրամասներ
Նոր ցուցակումներ
Նոր ներդրումային հնարավորություններ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ցուցակվել են 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 4․75%։ Մանրամասներ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 10․20%։ Մանրամասներ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Ցուցակվել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 4․75%։ Մանրամասներ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ցուցակվել են 10 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9․75%։ Մանրամասներ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ցուցակվել են 2 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 9․75% արժեկտրոնի տոկոսադրույքով, ինչպես նաև 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5% արժեկտրոնի տոկոսադրույքով։ ՄանրամասներՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․