Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
Լուրեր |
Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթողները համապատասխան հավաստագրերը ստացել են գործընկեր Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Ինչպիսին կդառնաք՝ դա առաջին հերթին Ձեր որոշումն է և կամքը՝ իրականացնելու ապագայի Ձեր տեսլականը: Այս տեսանկյունից «Կարաս գինիներ»-ում միջոցառման կազմակերպումը պատահական չէ: Էդուարդո էռնեկյանը, կյանքի կոչելով Հայաստանում ներդրում կատարելու որոշումը, հեղաշրջում կատարեց հայկական գինեգործության ոլորտում:
Այն, ինչ տեսնում եք՝ գինեգործության ոլորտում միջազգային լավագույն ավանդույթների, փորձառության ներդրման և գրագետ մոտեցման արդյունք է: Կրթվեք, եղեք գրագետ մասնագետ, ընդունեք որոշում և քայլ առ քայլ կյանքի կոչեք Ձեր երազանքը՝ սա է մեր խորհուրդը Ձեզ»:
ԵՊՀ Ուսխորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Կոնվերս Բանկին և պարոն Գրիգորյանին՝ կարևորելով աջակցությունը կրթությանը ոչ միայն ֆինանսական, այլև կրթական համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից:
Հավաստագրերի հանձնմանը հաջորդեց հյուրասիրություն և շրջայց խաղողի այգիներում ու գինու գործարանում: Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր ԵՊՀ Ուսխորհրդի 30-ամյակի և Կոնվերս Բանկի 30-ամյակի միջոցառումների շրջանակում:
Դրան մասնակցել են ԵՊՀ բակալավրի 1-3-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները, ովքեր ներհամալսարանական ու արտահամալսարանական բարձր հասարակական ակտիվություն են ցուցաբերում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.